Հայաստանը բարելավել է դիրքը Մրցունակության համաշխարհային զեկույց 2019-ում

Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա:

Ցուցիչի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների
հարցման արդյունքները: Ընկերությունների ղեկավարների ամենամյա հարցումն իրականացվում է ՄՀԶում ներառված երկրներում` ՀՏՖ Նոր տնտեսության և հասարակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունների կողմից:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես ՀՏՖ Նոր տնտեսության և
հասարակության կենտրոնի գործընկեր Հայաստանում, ներկայացնում է «Համաշխարհային
մրցունակության զեկույց 2019»-ի հիմնական արդյունքները:

2019թ․-ի զեկույցի արդյունքներով առաջատար երեք երկրներն են Սինգապուրը, ԱՄՆ և Հոնկոնգը:
Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Նիդեռլանդները և Շվեյցարիան:

Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Ադրբեջանը (11 կետ),
Ղազախստանը (4 կետ), Մոլդովան (2 կետ) և Ղրղզստանը (1 կետ): Խմբում Հայաստանը բարձրացել է 4-
րդ տեղ՝ գրանցելով դիրքի բարելավում 1 կետով: Հետընթաց են արձանագրել Վրաստանը (8 կետ),
Տաջիկստանը (2 կետ) և Ուկրաինան (2 կետ): Ռուսաստանը պահպանել է 2018թ․ դիրքը՝ մնալով խմբի
առաջատարը։

Համաշխարհային մրցունակության համաթիվ

Հայաստանի մրցունակության գնահատականն ըստ հենասյուների

Գնաճի ցածր մակարդակը, աշխատավարձային հարկերի ցածր մակարդակը (որպես տոկոս շահույթի նկատմամբ), մասնավոր հատվածի վարկավորման ՀՆԱ նկատմամբ մակարդակը և դրա աճի միտումը, բնակչության էլեկտրաֆիկացման մակարդակը, օտարերկրյա աշխատուժի աշխատանքի ընդունման դյուրինությունը և բիզնես սկսելու համար անհրաժեշտ կարճ ժամանակահատվածը Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում են։
Մրցակցային թերությունների շարքում շարունակում են մնալ սոցիալական կապիտալի ցածր մակարդակը, կապիտալի շուկայի զարգացածության ցածր մակարդակը, աշխատուժի շարժունակությունը երկրի ներսում և մոտակա նավահանգստում մատուցվող ծառայությունների արդյունավետությունը։ Հայաստանի ուշագրավ թերություններից է նաև գնողունակության պարիտետով հաշվարկված ՀՆԱ ցուցանիշը, որով Հայաստանը 120-րդն է 141 երկրների մեջ։

Հայաստանի մրցունակության առավելություններն ու թերությունները

Նախորդ երկու տարիների ընթացքում դրական տեղաշարժեր են գրանցվել Հաստատություններ,
Ենթակառուցվածքներ, Մակրոտնտեսական կայունություն և Ֆինանսական համակարգ հենասյուներում։

 Չնայած հանրային կառույցների գնահատականների նշանակալի բարելավումներին` այն դեռևս
չի բերել սոցիալական կապիտալի բարելավմանը։
 Ենթակառուցվածքներում որոշակի բարելավում են գրանցել երկաթուղային և օդային
տրանսպորտային ծառայությունների որակը, էլեկտրականության և ապահով խմելու ջրի
հասանելիության ցուցանիշները։
 Մակրոտնտեսական կայունության հենասյան բարելավումը պայմանավորված է եղել գնաճի
թիրախավորված մակարդակում գտնվելու հանգամանքով և պետական պարտքի փոփոխության
դրական միտումով։
 Էական դրական տեղաշարժ է գրանցվել ֆինանսական համակարգի և՛ խորության, և՛
կայունության ցուցանիշներով։ ՓՄՁ վարկավորման և վենչուրային կապիտալի
հասանելիության ցուցանիշների բարելավմանը զուգահեռ կապիտալի շուկայի
կապիտալիզացիայի մակարդակը շարունակում է մնալ շատ ցածր։

Մրցունակության գործոնների առավել ուշագրավ բացասական փոփոխությունները կապված են եղել
կրթական հաստատությունների շրջանավարտների և ապագա աշխատուժի հմտությունների հետ։ Հաշվի
առնելով տեխնոլոգիաների դերը տնտեսական զարգացման հետագա փուլում՝ երկրի առաջընթացը և
բարեկեցության հասնելու պոտենցիալը պայմանավորված կլինեն ապագային մարտահրավերներին և
արագ փոփոխություններին պատրաստ և համապատասխան հմտություններով զինված աշխատուժի
առկայությամբ։

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն

«Տնտեսություն և արժեքներ»-ը` «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հետազոտական թևը, մտավոր
կենտրոն է, որը ձգտում է ներմուծել զարգացման նոր հայեցակարգեր բարձրակարգ միջազգային
կապերի, լավագույն որակավորում ունեցող վերլուծաբանների և խորհրդատուների ցանցի միջոցով:
Կենտրոնի մասնագիտացումը մրցունակության համակողմանի ուսումնասիրությունն է մակրո և միկրո
մակարդակներում, կենտրոնանալով հետևյալ հիմնական ուղղությունների վրա` ազգային տնտեսական
և ճյուղային ռազմավարություններ, օտարերկրյա ներդրումներ, սփյուռքի ցանցեր և արժեքները
գործարար և հանրային ոլորտներում:

«Ի-Վի Քոնսալթինգ»-ը գործարար խորհրդատվական, հետազոտական և ֆինանսական միջնորդի
ծառայություններ է մատուցում նորարարության և մրցունակության ձգտող կազմակերպություններին:

Աղբյուրը՝ «Ի-Վի Քոնսալթինգ»

Մեկնաբանել