Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը կընդլայնվի

Զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաև 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին․ կառավարության այսօրվա նիստին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Եթե զոհված սպայի ընտանիքը ստանում էր 60 հազար դրամ, ապա հիմնադրամից կստանա 240 հազար հավելյալ գումար»,- նշեց Դավիթ Տոնոյանը։

Նա նաև հավելեց, որ կախված կոչումից գումարի չափը փոխվելու է։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա շատ բարդ գործընթաց է, սակայն իրենց նպատակն է այս պրոցեսը հետ տանել մինչև Հայաստանի անկախության մեկնարկը։ Վերոհիշյալ որոշման մասին նա երեկ Ֆեյսբուքում գրառում էր արել։

Ավելի մանրամասն՝ այստեղ

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել