Փաշինյանն ու Ալիևը Աշխաբադում ճաշի շուրջ զրուցել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հյուրընկալող կողմի կազմակերպած եզրափակիչ ճաշին, և ճաշի ժամանակ այբբենական կարգով դասավորվածության արդյունքում Փաշինյանն ու Ալիևը նստել են հարևանությամբ և զրուցել են: Այս մասին Tert.am-ին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Քննարկվել են Արցախի հակամարտության կարգավորման և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր»,- նշել է նա:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որի ընթացքում Փաշինյանը հակադարձել է Ալիևի՝ Գարեգին Նժդեհի մասին հայտարարությանը։

Տե՛ս նաև՝ Անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը․ Փաշինյան-Ալիև բանավեճ՝ ԱՊՀ նիստին

Մեկնաբանել