Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։

Ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանն այս հեռախոսազրույցի մասին գրել է․

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երեկ նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարեւոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության տեսակետից: ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար»:

Մեկնաբանել