«Սանիթեքը» սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը․ այս մասին ասված է ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում։

Որպես գործընթացի առաջին քայլ՝ ընկերության բաժնետեր Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, ներդրումային վեճի առկայության մասին ծանուցել է ՀՀ կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին։

Հոկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Սանիթեք» ընկերության նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով օգոստոսի 29-ից ի վեր Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից։

Ավելին՝

Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ի նկատմամբ այլևս ֆինանսական պարտավորություն չունի

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել