Ֆինանսների անհասանելիությունը տնտեսության հիմնական արգելակներից է․ Վահան Քերոբյան

«Մենյու Գրուպ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանի հետ խոսում է Հայաստանի տնտեսության ներկա վիճակի ու խնդիրների մասին։ Նա նշում է, որ տնտեսության իրական աճն ավելին է, քան անգամ կառավարությունն է հայտարարում, քանի որ այժմ խոսքը իրական և ոչ թե զուտ թվային աճի մասին է։ Բիզնեսին խոչընդոտող հիմնական խնդիրներից համարում է ֆինանսների անմատչելիությունը։

Վահան Քերոբյանը ստացել է նաև «Հայաստանի առևտրային ցանց» կազմակերպության «Տարվա գործարար անձ» մրցանակը։ «Մենյու Գրուպը» գործունեություն է սկսել նաև Ուկրաինայի շուկայում՝ Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի շուկաներից հետո։

Մեկնաբանել