Գրիգորի Հայրապետովն ազատվել է Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից  

Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի. Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,- նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։

Գրիգորի Հայրապետովը Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնին նշանակվել էր 2018թ․ հունիսի 11-ին։ Հայրապետովը եղել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ապա երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիկնապահը։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել