Իտալիա և Գերմանիա․ Ryanair-ը էժան չվերթներ կիրականացնի Երևանից և Գյումրիից 

Իռլանդական Ryanair ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Հայաստանից Եվրոպա: Այս մասին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Ryanair ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դեյվիդ օ Բրայնը։

Չվերթները իրականացվելու են Երևանից և Գյումրիից՝ երեք ուղղություններով՝ Հռոմ, Միլան, ամռանը՝ նաև Բեռլին։

Հռոմ և Միլան՝ հունվարից, Բեռլին՝ ամառվանից։

Բրայնի խոսքով՝ 2020թ․ ամառվանից Գյումրիի օդանավակայանից թռիչքներ կկատարվեն նաև բավարական Մեմմինգեն քաղաք։

Ավիատոմսերի միջին արժեքը, ըստ նրա, կկազմի 35 եվրո: Արդեն այսօր հնարավոր է ամրագրել ավիատոմսերը Ryanair ընկերության կայքում:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը պատրաստվում է 20 միլիոն դոլարի ներդրում կատարել «Շիրակ» օդանավակայանի արդիականացման համար։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել