ՍԴ դատավորները հետևում են Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին

Սահմանադրական դատարանի դատավորները հոկտեմբերի 18-ին հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության։

Հայտարարությունը տարածել են հետևյալ դատավորները՝

Ալվինա Գյուլումյան

Արևիկ Պետրոսյան

Արման Դիլանյան

Հրանտ Նազարյան

Աշոտ Խաչատրյան

Արայիկ Թունյան

Ֆելիքս Թոխյան

***

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հոկտեմբերի 17-ին այցելել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Դարակերտում գտնվող տուն։ Հրայր Թովմասյանի հայրը՝ 75–ամյա Վարդան Թովմասյանը իր տուն ԱԱԾ քննիչների այցելության մասին ասել է, թե ընդամենը հետաքրքրվել են՝ ինչ միջոցներով են իրենք նորոգել տան տանիքը։

Մեկնաբանել