Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալը

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հատուկ քննչական ծառայությունը։

Ըստ ՀՔԾ-ի՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:

Այս դեպքով հարուցվել է նոր քրեական գործ և միացվել է պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ Հրայր Թովմասյանի պաշտոնավարմանը վերաբերող դիմումի հիման վրա հարուցված քրեական գործին՝ իշխանությունը յուրացնելու հոդվածով։

Մեկնաբանել