Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը կալանավորել Տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանին, հաղորդում է 1lurer.am-ը։ Սարգսյանը «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինաշխատանքների չարաշահումների գործով գրավի դիմաց ազատ էր արձակվել մեկ ամիս առաջ։

Սեպտեմբերին քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը մերժել էր այն և Սարգսյանին ազատ արձակել 10 մլն դրամ գրավի դիմաց:

Սարգսյանը մեղադրվում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի հետ երկու կեղծ պայմանագիր կնքելու համար, որով ծառայությունների մատուցման կեղծ հաշիվներ են ներկայացվել, և «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»-ից դուրս են գրվել ապօրինի ֆինանսական միջոցներ։ Հետո դրանց ծագումը թաքցրել են տարբեր փոխանցումների ու կանխիկացումների միջոցով։

Մեկնաբանել