Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն․ Արա Բաբլոյան

«Ես ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն»,- 168.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին տեղեկությանը:

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործով։ Արսեն Բաբայանը մեղադրվում է նրանում, որ 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մեկնաբանել