Հայաստանում առաջին անգամ կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է կենդանի դոնորի լյարդի ձախ բլթի փոխպատվաստում` երեխային․ այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Հայ-բելառուսական համագործակցության ծրագրի շրջանակներում մինչ օրս բելառուսական մասնագետների կողմից իրականացվել է 5 պացիենտի լյարդի փոխպատվաստում Մինսկում ու 11 հայ մասնագետի վերապատրաստում Մինսկում:

««Արաբկիր» բժշկական համալիրում այսօր տեղի է ունեցել «Լյարդի փոխպատվաստման կազմակերպում» թեմայով հայ-բելառուսական սիմպոզիումը, որին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, Մինսկի
«Վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և հեմատոլոգիայի գիտապրակտիկ կենտրոնի» տնօրեն Օլեգ Ռումմոն:
«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, քանի որ կարող ենք փաստել, որ հոկտեմբերի 22-ին առաջին անգամ
Հայաստանում կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում: Սա մեր երկու երկրի` Հայաստանի և Բելառուսի,
բարեհաջող և բեղմնավոր համագործակցության ապացույցն է»,- ասել է Լենա Նանուշյանը սիմպոզիումի բացման խոսքում:

Բելառուսի գործընկերների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին
պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ հունվարին` Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի՝ Մինսկում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ:

Երեկ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է կենդանի դոնորի լյարդի ձախ բլթի փոխպատվաստում` երեխային:

Հայ-բելառուսական համագործակցության ծրագրի շրջանակներում մինչ օրս բելառուսական մասնագետների կողմից
իրականացվել է 5 պացիենտի լյարդի փոխպատվաստում Մինսկում ու 11 հայ մասնագետի վերապատրաստում Մինսկում:

Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ
ընթացքին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել վիրահատության մասին և հրապարակել տեսանյութ։

Արա Բաբլոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ «նեղված է իրավապահներից, քանի որ բազմիցս բացատրել է, որ ինքը երեկ շատ կարևոր վիրահատություն ուներ, որին պատրաստվել են 20 տարի, սակայն ՀՔԾ-ից պնդել են, որ Բաբլոյանը անհապաղ ներկայանա հարցաքննության»:

Մեկնաբանել