Ալիևն ազատել է աշխատանքից աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զբաղեցրած պաշտոնից ազատել է պետական համակարգի հնաբնակներից մեկին՝ աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևին։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է 1995-ից։ Մեհթիևին շնորհվել է «Հեյդար Ալիև» շքանշան։

Միևնույն ժամանակ, Ալիևն ընդլայնել է Անվտանգության խորհրդի կազմը` ներգրավելով Մեհթիևին։

Ռամիզ Մեհթիևը 81 տարեկան է։ Համարվում է Ալիևների իշխանության հիմնասյուներից մեկը Հեյդար Ալիևի ժամանակներից սկսած։

Օրերս Ալիևն աշխատանքից ազատել է երկու փոխվարչապետների՝ Հաջիբալա Աբութալիբովին և Ալի Հասանովին։ Նա կոչ է արել իշխանությունում ներկայացված 70 տարեկանից բարձր պաշտոնյաներին հետևել Հասանովի և Աբութալիբովի օրինակին։

Մեկնաբանել