Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կազատվի աշխատանքից

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից․ լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ «գործընթացն ընթացքի մեջ է»։ Պատճառների մասին խոսնակը չի խոսել։

Հովհաննես Քոչարյանը փոխոստիկանապետի պաշտոնին նշանակվել էր 2018-ի մայիսին։