Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին՝ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով։

«Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով»,- գրել է պատգամավորը՝ կցելով համապատասխան դիմումը։