Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք և իշխանությունը յուրացնելու հոդվածներով (Քրեական օրենսգրի 300-րդ, 314-րդ հոդվածներ)։

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հոկտեմբերի 23-ին Արա Բաբլոյանը ներգրավվել էր որպես կասկածյալ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործով։ Արսեն Բաբայանը մեղադրվում է նրանում, որ 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մեկնաբանել