ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սեթերֆիլդը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ․ դա տեղի է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո։

«ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-ի դեպքերի վերաբերյալ ընդունված պատմական ու իրավական հիմքից զուրկ որոշման և «Խաղաղության աղբյուր» գործողության հետ կապված մեր երկրի նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող օրինագծի ընդունման կապակցությամբ ԱՄՆ դեսպան Դևիդ Սեթերֆիլդը կանչվել է արտգործնախարարություն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

Լուսանկարում՝ ԱՄՆ դեսպանը՝ կենտրոնում

Մեկնաբանել