Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) որոշել է փակել Փասադենայի միակ երկրորդական՝ «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանը: Ըստ հաղորդագրությունների՝ փակման մասին սաներն ու ծնողները տեղեկացել են էլեկտրոնային նամակից, որում նշվել է՝ չնայած նշանակալի ջանքերին՝ հավաքագրվող սաների թիվը վերջին տարիներին նվազել է։ Որոշում է ընդունվել վարժարանը միավորել ՀԲԸՄ մեկ այլ՝ Մանուկյան-Դեմիրճյան քույր դպրոցի հետ, իսկ Փասադենայի դպրոցը վերածել մշակութային կենտրոնի։ «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանի գործունեության դադարեցման դեմ բողոքել է ավելի քան 500 սան, ծնող, ուսուցիչ և աշխատակազմի անդամ։ Վարժարանի սաներից Սերա Այնթափլյանի մայրը՝ Ջեննի Այնթափլյանը, ՍիվիլՆեթին պատմում է, որ դպրոցի փակման ապացույցներ չկան։
ՀԲԸՄ-ն փակում է Փասադենայի «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանը․ ինչո՞ւ
Article Published:
02 Նոյեմբեր, 2019 12:11
Comments Off on ՀԲԸՄ-ն փակում է Փասադենայի «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանը․ ինչո՞ւ
Post navigation
Posted in: