Նոյեմբերի 2-ին Երևանում գումարվել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարը, որին մասնակցել է 200-֊ից ավելի հիմնադիր անդամ և հյուր։
Համագումարը հաստատել է կուսակցության ստեղծումը, ընդունել քաղաքական ծրագիրը և կանոնադրությունը, ասվում է նորաստեղծ կուսակցության տարածած հաղորդագրությունում։
«Համագումարը մրցակցային ընթացակարգով ընտրել է կուսակցության ղեկավար խորհուրդ և Վերստուգիչ հանձնաժողով։ Խորհրդի նախագահ է ընտրվել Արա Հակոբյանը։
Կուսակցության ղեկավարներն իրենց հրապարակային ելույթներում և հարցազրույցներում հանդես են գալիս գործող կառավարության քննադատության դիրքերից։