Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ծանրաքաշ  և  կցորդիչով տրանսպորտային միջոցների  համար   ավտոճանապարհը փակ է:

Այս մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  տեղեկացրել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին: 

Ժամը 9:00-ի դրությամբ,  բաց են hանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ –ը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ԱԻՆ մամուլի ծառայություն