Ռուսաստանից զենքի հարցում նեղանալը մեղք է․Կալաշնիկով

Ռուսաստանը Հայաստանին այնպիսի զինատեսակներ է վաճառում, որոնք երբեք որևէ այլ երկրի չի վաճառել. նոյեմբերի 5-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ պատասխանելով Ռուսաստանի Դաշնության կողմից ՀԱՊԿ անդամ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին:

Կալաշնիկովի խոսքով՝ Հայաստանին մատակարարվել է այնպիսի սպառազինություն, որպիսին նախկինում երբեք չի մատակարարվել, և «նեղանալը մեղք է, այն էլ՝ Ռուսաստանից»։

«Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, զենք է վաճառում նաև իր դաշնակիցներին և գործընկերներին, այդ թվում` Հայաստանին, վաճառում է ավելի շատ, այնպիսի զինատեսակներ, որոնք երբեք չի վաճառում այլ երկրների։ Առկա են երկրների ղեկավարները, որոնք բոլոր այս հարցերը հաշվի են առնում օրակարգում»,- ասել է Կալաշնիկովը:

Լուսանկարում՝ «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Մեկնաբանել