Արայիկ Հարությունյանը չի ազատվել զբաղեցրած պաշտոնից․ վարչապետի խոսնակ

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հերքել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից ազատման բոլոր լուրերը։ Այդ մասին Վլադիմիր Կարապետյանը նշել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։

Լրատվական դաշտում լուրեր են տարածվել, թե Արայիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Լուրը հերքել է նաև Տեղեկատվության ստուգման կենտրոնը։

Մեկնաբանել