77 ուսուցիչ պարգևատրում կստանա

Ուսուցիչների օրվա կապակցությամբ 77 ուսուցչի պարգևատրելու և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար կհատկացվի շուրջ 42 միլիոն դրամ․ այսօր կառավարության նիստի ընթացքում ընդունվեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացրած նախագիծը։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ գումարն օգտագործվելու է Տարվա լավագույն ուսուցիչ անվանակարգում հաղթած 77 ուսուցչի, տնօրենի և դաստիարակի խրախուսելու նպատակով համակարգիչներ նվիրելու համար։

Նախարարը նշեց, որ կառուցվածքային փոփոխություններից հետո Սպորտի նախարարության հատվածը շարունակում է մնալ այլ մասնաշենքում, և տեղափոխության համար անհրաժեշտ են միջոցներ ընթացիկ ծախսերի համար։

Ըստ նրա՝ գումարի մի մասն էլ նախատեսված է միասնական հեռախոսային կապի ստեղծման, անցակետային հսկող սարքերի, անվտանգության սարքերի, շինությունների վերանորոգման համար։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել