Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը․ Հայաստանն ու աշխարհը

«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» գլոբալ ցուցիչը չափում է կանանց բարեկեցությունը, նրանց հզորությունը ընտանիքում, համայնքում և ընդհանուր հասարակության մեջ: Այս ցուցիչով Հայաստանը 167 երկրների շարքում 82-րդ հորիզոնականում է, ինչը փաստում է, որ Հայաստանում կանանց մասնակցության, արդարության ու անվտանգության համար դեռ շատ աշխատանք կա անելու: Իսկ թվերը հուշում են ավելի մեծ խնդիրների մասին ու ցույց տալիս անհրաժեշտ ուղղությունը:

#Թվերըխոսումեն

Մեկնաբանել