Հրդեհ Ազգային ժողովի տարածքի շենքերից մեկում

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ 17:18-ին հաջողվել է մեկուսացնել հրդեհը:

Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհի մասին ահազանգը ստացվել է 15:11-ին։

Նախապես դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Հետագայում մարտական հաշվարկներ թիվն ավելացել է։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Դեպքի վայրում է գտնվում արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Մեկնաբանել