Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ արձագանքեց Վլադիմիր Պուտինի հրավերին․ Լավրով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից մեկն է, որ արձագանքեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերին՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարություններին․ այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։

Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում մշտական ուշադրությունը, որը Հայաստանը ցուցաբերում է Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների մասին հիշողության պահպանմանը։

Ցուցահանդեսի բացմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ասել է, որ մայիսի 9-ը «մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողության օրն է այն մասին, թե ինչպես ենք ուս ուսի մարտնչել, պայքարել և հաստատակամ քայլել միասին դեպի հաղթանակ»։

Այսօր Սերգեյ Լավրովին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել