Դավիթաշենի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել․ տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Ոստիկանությունը հայտարարել է, թե բացահայտել է Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները, խոսքը 9 միլիոն դրամից ավելի գումարի մասին է:

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել