Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի` Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը։

Պաշտպանական կողմն այսօր հերթական անգամ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Աննա Դանիբեկյանին՝ պատճառաբանելով, որ նա ունի բացասական կանխակալ վերաբերմունք Քոչարյանի նկատմամբ և դրսևորել է երկակի մոտեցումներ:

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել