Ծառապատելով Հայաստանն ու Արցախը․ «Էյ Թի Փի»-ն 25 տարեկան է

«Հայաստան Ծառատունկ ծրագիր» հիմնադրամը՝ «Էյ Թի Փի»-ն, 25 տարեկան է։ Այս տարիների ընթացքում կազմակերպությունը տնկել է շուրջ 6 մլն ծառ Հայաստանում և Արցախում։ «Համայնքային ծառատունկ» ծրագրի շրջանակում կազմակերպության կամավորները Արագածոտնի մարզի Թալին համայնքում տեղացիների օգնությամբ տնկեցին ևս 200 ծառ։ Հիշատակի անտառը նվիրված է լինելու Ադրբեջանում հայկական կոտորածների զոհերին և վերապրած փախստականներին։

Մեկնաբանել