Վրաններ՝ Թբիլիսիի կենտրոնում․ Վրաստանը՝ նոր իշխանափոխության շեմի՞ն

Նոյեմբերի 14-ից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին կրկին անհանգիստ է․ ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ սկսվել են բողոքի ցույցեր․ խորհրդարանի մոտ ցուցարարները խփել են վրանային ճամբար՝ պահանջելով վարչապետի հրաժարականն ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Բողոքի պատճառ է դարձել այն, որ նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանում տապալվել է սահմանադրական փոփոխությունների փաթեթի ընդունումը, որը նախատեսում է 2020-ից անցում լիարժեք համամասնական ընտրակարգի։ Վերլուծաբանները նկատում են, որ վերջին զարգացումները նման են 2003-ի Վարդերի հեղափոխության և 2012-ի իշխանափոխության սցենարներին։ Իրադարձությունների մանրամասները Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում Թբիլիսիից ներկայացնում է Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա» կայքի լրագրող Նորայր Գասպարյանը։

Մեկնաբանել