Բիոլաբորատորիաներ, Ամուլսար, ՀՀ-Իրան համագործակցություն. զրույց ԱՄՆ դեսպանի հետ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցել է հայ-ամերիկյան հարաբերությունների երկկողմ օրակարգի շուրջ։ Լին Թրեյսին շեշտել է՝ ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում 2019թ. ԱՄՆ օժանդակությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 40 տոկոսով, և այն «ծառայելու է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը»: Դեսպանն անդրադարձել է Հայաստան-Իրան փոխգործակցությանը՝ նշելով, որ Թեհրանի և Երևանի միջև օրինական առևտրի հարցում Վաշինգտոնը խնդիր չի տեսնում։ Անդրադարձ է կատարվել Ամուլսարի ոսկու հանքին, վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին և դրա ապագային։

#Հարցազրույց #Interview

Մեկնաբանել