Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան․ Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ներկայում իրականացվում է վիրավոր զինծառայողի տեղափոխումը: Առողջական վիճակի վերաբերյալ շատ մանրամասներ ներկայում չեմ կարող հաղորդել, նրա ոտքն անդամահատել են»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ Ա. Սադյանն է։

Մեկնաբանել