Նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ․ օրինագիծն ընդունվեց

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55հազար դրամից դարձնել 68 հազար դրամ:

2020թ. հունվարի 1-ից ավելի քան 80000 մարդ շուրջ 20%-ով ավելի բարձր աշխատավարձ կստանա: