Հայաստանում տարեսկզբից բանկերը տրամադրել են աննախադեպ ծավալների սպառողական և հիպոթեքային վարկեր․ վարկերի ծավալն աճել է շուրջ 40 տոկոսով: Կենտրոնական բանկը մտահոգիչ միտումներ է տեսնում, քանի որ վարկավորման ծավալների աճին զուգահեռ էականորեն չեն աճում բնակչության եկամուտները: Այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Կենտրոնական բանկը երկրի ֆինանսական համակարգը խնդիրներից ապահովագրելու համար ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի հետ:
#Հարցազրույց #Interview