«Մարտի 1-ի զոհերի հիշատակին». Երևանի քաղաքապետարանը հուշարձանի նախագծի մրցույթ է հայտարարել

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա մասնավորապես ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«- Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում,

– Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող տասը մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները,

– Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»,

– Հուշարձանը ճարտարապետական և գեղագիտական տեսանկյուններից պետք է ներդաշնակ և համահունչ լինի տվյալ միջավայրին, տարածության մեջ մասշտաբի առումով նպաստի ամբողջական ընկալմանը և չխաթարի

հետիոտնի անարգել շարժմանը»:

Մեկնաբանել