Այս տարի մենք ակնկալում ենք բավական լավ տնտեսական աճ, և մենք պայմանավորվել ենք, որ գազի գինը պետք է այնպիսին լինի, որ այդ դինամիկան չխաթարի. նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում անդրադարձել է գազի գնի շուրջ բանակցություններին։
Նա շեշտեց, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ «ընդհանուր զրույց են ունեցել, չեն կոնկրետացրել և չեն խոսել մանրամասների մասին»։
«Մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի համար գազի գինը պետք է այնպիսին լինի, որպեսզի չկոտրի Հայաստանի տնտեսական դինամիկան։ Այս տարի մենք ակնկալում ենք բավական լավ տնտեսական աճ, և մենք պայմանավորվել ենք, որ գազի գինը պետք է այնպիսին լինի, որ այդ դինամիկան չխաթարի։ Դրանից հետո Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուսաստանցի գործընկերների հետ»,- ասաց նա։
Նշելով, որ առնվազն մինչև գարուն գինը չի բարձրանա՝ վարչապետը հավելեց, որ «այնպես չէ, որ երկարաժամկետ կտրվածքով դա մեզ [Հայաստանին – խմբ․] հարմար է, բայց արդեն վատ չէ»։
Հուսով ենք և վստահ ենք, որ կառուցողական երկխոսություն կունենանք, և հուսով եմ, որ մենք կհանգենք ընդհանուր որոշման»։
Կարդացե՛ք նաև՝ Գազի գնի որոշումը կլինի դաշնակցային, այլ կերպ չի կարող լինել և չպետք է լինի․ Փաշինյան
Պատրաստեց Լուսինե Վարդանյանը