Բռնությունը կանանց ու աղջիկների նկատմամբ բռնություն է ողջ մարդկության դեմ․ Մոգերինի

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ Եվրահանձնաժողովը և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես են եկել հայտարարությամբ:

«Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն է ուղղված ողջ մարդկության դեմ և այն պետք է տեղ չունենա Եվրոպայում կամ աշխարհում այլուր: Այդուհանդերձ բոլորս գիտենք, որ ի հեճուկս մեր հանձնառության՝ այս մարտահրավերը դեռևս ավելի քան հեռու է հաղթահարված լինելուց:

Մենք, որպես ԵՄ և միջազգային հանրություն, պատասխանատվություն ունենք հավատարիմ մնալու՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր դրսևորումների կանխարգելման բացահայտ մերժման և դատապարտման մեր հանձնառությանը»,- ասել է Մոգերինին:

Մոգերինիի հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Մեկնաբանել