ՍիվիլՆեթն սկսում է Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրադարձությունների շաբաթական ամփոփումների շարք՝ անդրադառնալով ոչ միայն ադրբեջանական լրատվամիջոցներում, այլև սոցցանցերում տեղ գտնող տեղեկատվությանն ու քննարկումներին։
Տեսանյութում ներկայացված է ադրբեջանական սոցցանցերի քննարկումը Միլանի հայկական եկեղեցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի Աթա Աբդուլաևի հայտնվելու շուրջ; Սումգայիթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդդիմությանը քննադատող ելույթն ու պատմության յուրովի վերաշարադրումը; արձագանքները հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցին։