ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

ԱՄՆ Կոլումբիայի շրջանային խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, որով ոգեկոչում է Ցեղասպանության 104-րդ տարելիցը:

Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը:

«Խորհուրդը ճանաչում է 1915թ․ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը, խրախուսում է Կոլումբիայի կրթական շրջանակներին ներառել մարդու իրավունքների, Հայոց ցեղասպանության և ցեղասպանության ժխտման հետևանքների մասին դասավանդում»,- ասված է բանաձևում։

Մեկնաբանել