Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ մասնակցելու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Այս օրերին Բիշքեկում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը մասնակցում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին և ԱԽ քարտուղարների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին։