Կառավարությունն առանց համակողմանի քննարկումների փոխում է ներքին աուդիտի համակարգը. Արա Չալաբյան

Օրեր առաջ հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք հիմնավոր չեն համարում ֆինանսների նախարարության առաջարկած ներքին աուդիտի պատվիրակումը մասնավոր կազմակեպություններին և փորձում են վարչապետի ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա: Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ համակարգի հապճեպ և առանց լուրջ քննարկումների կտրուկ փոփոխությունը մեծ ռիսկեր է պարունակում նաև ուժային կառույցներից գաղտնի տեղեկատվության արտահոսքի մասով:

#Հարցազրույց