Կառավարության նոյեմբրի 28-ի նիստին ընդունվեց ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 ռազմավարության որոշման նախագիծը։
Նախատեսվում է փակել Նուբարաշեն և դատապարտյաների հիվանդանոց ՔԿՀ-ները և Երևան քաղաքի տարածքում՝ Սիլիկյան թաղամասում, կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող ՔԿՀ, 200 մահճակալ նախատեսվելու է բուժման կարիք ունեցող անձանց համար, փակել Գորիս ՔԿՀ-ն և բացել 350 լրակազմ ունեցող նոր ՔԿՀկ Խնձորեսկում, Արմավիր ՔԿՀ-ում ապահովել օդափոխության համակագ, զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ սա այս ոլորտում առաջին համակարգված փաստաթուղթն է, նախկինում չի եղել որևէ փաստաթուղթ, որը համապարփակ կերպով անդրադարձ կկատարի պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցման, ոլորտի կոռուպցիոն ռիսկերի բացառման հարցերին։
Նախագծով թիրախավորվել են ռազմավարական մի շարք ուղղություններ։ Կվերանայվեն ոլորտը կարգավորող մայր օրենքները, քրեակատարողական օրենսգիրքը և Պրոբացիայի մասին օրենքը։ Կբարելավվեն ազատությունից զրկված անձանց պահման պայմանները։ Նախատեսվում է նաև ՔԿՀ-ների օպտիմալացումը և արդիականացումը, շենքային պայմանների բարելավումը և տեխնիկական հագեցումը։
Սաթենիկ Հակոբյան
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի