Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. տեղեկությունը մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա տեղեկացրել է, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար:

Նոյեմբերի 25-ին հայտնի է դարձել, որ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: ՀՔԾ-ն նրան տվել էր 48 ժամ ներկայանալու համար։ Կոստանյանը այդ հանգամանքը որակել է «արհեստական գործընթաց»։

Մեկնաբանել