22-րդ հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել է շուրջ 10 մլն դոլար

«Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո` «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել է մոտ 10 միլիոն դոլար։ Հեռուստամարաթոնը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ 4 ժամ հեռարձակվելուց հետո շարունակվել է Լոս Անջելեսում, այն ընդհանուր առմամբ տևել է 12 ժամ։ 2018-ին հանգանակվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար։

Հեռուստամարաթոնի լոսանջելեսյան տաղավարից տասնյակ ամերիկահայեր կատարել են մեծ ու փոքր նվիրատվություններ։ Համահայկական դրամահավաքին մասնակցել են դպրոցներ, մանկապարտեզներ հիվանդանոցներ, տասնյակ այլ համայնքային կառույցներ։

«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավել համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 22-րդ հեռուստամարաթոնի շրջանակում ուղիղ եթերում դիմել է հեռուստամարաթոնին հետևող hայրենակիցներին: Նա մարտահրավեր է նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին։

Հեռուստամարաթոն 2019–ի խոշոր նվիարատուներն են՝

1. Սամվել Կարապետյան «Տաշիր գրուպ» ՝ 1 500 000 $
2. Սամվել Ալեքսանյան՝ 200 000 $
3. Վարդանյան Ընտանիք, Գրանդ Հոլդինգ՝ 60 000 000 դրամ
4. Առևտրային բանկեր ՝ 57 000 000 դրամ
5. Արարատ բանկ՝ 40 000 000 դր
6. ՀՀ Ոստիկանություն՝ 19 500 000 դրամ
7. Ապավեն ՍՊԸ՝ 16 000 000 դրամ
8. Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ՝ 15 000 000 դրամ
9. Փեթակ առևտրի կենտրոն (Վարուժան Գրիգորյան)՝ 10 000 000 դրամ
10. Կենտրոնական բանկ՝ 7 000 000 դրամ
11. Առանցք ՍՊԸ՝ 5 000 000 դրամ

Մեկնաբանել