2019-ի 11 ամիսներին պետական բյուջե է վերականգնվել 4,3 մլրդ դրամ․ ՀՔԾ պետ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով այս տարվա 11 ամիսներին վերականգնվել է ավելի քան 4,3 միլիարդ դրամ․ այս մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Նա նշել է, որ այդ թվից «բազմակի ավելի մեծ չափով կալանք է դրվել մեղադրյալներին իրավաբանորեն ու փաստացի պատկանող շարժական ու անշարժ գույքի, ինչպես նաև հանցագործության առարկա հանդիսացած ակտիվների վրա»։ Խաչատրյանը ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի՝ 2008-2019 թվականների ընթացքում բյուջե վերականգնված ամբողջ գումարը կազմել է 598 միլիոն դրամ:

Բացի այդ՝ ՀՔԾ-ն բացահայտել է համայնքների սեփականությունը հանդիսացող «հարյուրավոր հեկտարների հողամասերի ապօրինի օտարման դեպքեր»։ ՀՔԾ-ն կառավարությանը միջնորդություններ է ներկայացրել՝ այդ տարածքները համայնքներին վերադարձնելու համար։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել