Դպրոցի բուֆետում ուտելու ի՞նչ կա

Երևանում ուսումնասիրված դպրոցների բուֆետների 40%-ը և մարզային դպրոցների բուֆետների 60%-ը սնուցում կազմակերպելու համար անընդունելի պայմաններ են ունեցել։ Բուֆետների 70%-ում հացաբուլկեղեն է վաճառվել, 60%-ում՝ պետական արտադրության քաղցրավենիք, 52%-ում` հրուշակեղեն ու կոնֆետներ, 52%-ում` մրգային հյութեր։ Ցավալի է, բայց դպրոցի բուֆետներում մեծամասամբ վաճառվում է այնպիսի սնունդ, որ երեխաներին չի կարելի, օրինակ՝ նրբերշիկով ու ապխտած մսով բրդուճներ, տապակած կարկանդակներ, չիպսեր և այլն։ Հայաստանում «Դպրոցներում սնուցման կազմակերպման գնահատում – 2017» զեկույցում ուսումնասիրված 80 դպրոցներից միայն 34%-ում բուֆետ կա։ Հետազոտությունն իրականացվել է Օքսֆամ Հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի համագործակցությամբ։

#ԹվերըԽոսումեն

Մեկնաբանել