Խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է հիմնարար սկզբունքներին․ Լավրովը՝ Բաքվում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը երկօրյա պաշտոնական այցով Բաքվում է, հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա կոչ է արել խուսափել այնպիսի հռետորաբանությունից, որը հակասում է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և Հելսինկիի Եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքներին։

«Ամբողջությամբ աջակցում եմ Ձեր այն թեզին, որ պետք է խուսափել այնպիսի հռետորաբանությունից, որը հակասում է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և Հելսինկիի Եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքներին»,- ասել է Լավրովը Ալիևի հետ հանդիպմանը։ Նա հաստատել է Ռուսաստանի հետաքրքրությունը Վիեննայում և Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կայացրած պայմանավորվածությունների կատարման հարցում։

«Դրանք աստիճանաբար իրագործվում են, և հուսով եմ՝ այս շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայանալիք հանդիպումը թույլ կտա միավորել այդ ջանքերը»,- նշել է Լավրովը։

ՌԴ նախարարը շեշտել է՝ երկարաժամետ քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ է դեռ շատ բաներ անել։

Թեմայի շուրջ ավելին՝

Լավրովը Բաքվում կքննարկի ղարաբաղյան հարցն ու իշխանության փոխանցումը Ադրբեջանում

Մեկնաբանել