Հայերը Լիբանանում մտահոգ են, բայց չկա խուճապ․ Շահան Գանտահարեան

Բողոքի բազմահազարանոց ցույցերն ու կառավարական ճգնաժամը Լիբանանում շարունակվում է։ Լիբանանում է գտնվում Միջին Արևելքի հայկական ամենակենսունակ հայ համայնքն ու Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական չորս աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայկական խաղաղապահները առաքելություն են իրականացնում այդ երկրում։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանի հետ։ Գանտահարեանը նշում է, որ Լիբանանում կա անհանգստություն, սակայն խուճապ չկա։

#Հարցազրույց

Մեկնաբանել