ԱԺ-ում որոշել են զբաղվել «Գազպրոմ Արմենիա»-ի, ՀԷՑ-ի և «Վեոլիա ջուր»-ի աշխատավարձերով

ԱԺ-ում որոշել են զբաղվել հանրային ծառայություններ մատուցող «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա ջուր» ընկերությունների աշխատավարձերով: Օրենսդական երկու նախաձառնություններ են դրվել շրջանառության մեջ, որոնց հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյան են: Նախագծերից մեկով առաջարկվում է կանոնակարգել հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների աշխատավարձի չափը: Մյուս նախագծով առաջարկվում է նույն ոլորտում գործադիր բարձր պաշտոն զբաղեցնող անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնել:

Թե ինչպես կազդեն օրենսդրական առաջարկները այդ ընկերությունների աշխատանքի արդյունավետության վրա, ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ:

#Հարցազրույց

Մեկնաբանել